18 դեկտեմբերի 2019 - 14:59 AMT
Երևան-Ղրիմ չվերթ է բացվում

Ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Ռուսաստանի իշխանություններից թույլտվություն է ստացել Երևանից թռիչքներ իրականացնել Ռուսաստանի 3 ուղղություններով:

Այս մասին հաղորդում է Shantnews.am-ը:

Նշվում է, որ շաբաթական 7 թռիչք կիրականացվի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ ուղղությամբ, նախատեսվում է նաև շաբաթական երկուական թռիչք՝ դեպի Ստավրոպոլ և դեպի Ուֆա:

Երևան-Ղրիմ չվերթի մասին հայտարարվում է դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացումԱդրբեջանի դիրքորոշումը պաշտպանելու մասին հայտարարույթունից հետո: