Կառավարության շենքի դիմաց ինքնասպան լինել սպառնացող քաղաքացին իրեն վնասվածք է հասցրել: Նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին հաղորդում է Aysor.am-ը:
Ավելի վաղ քաղաքացին պահանջում էր արդար դատավարություն եղբայրների համար: Նա պնդել է, որ իր եղբայրները դատապարտված են, սակայն արդար դատավարություն տեղի չի ունեցել:
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քաղաքացու վիճակը բավարար է:
«Քիչ առաջ քաղաքացին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինքնավնասման արդյունքում քաղաքացին ստացել է պարանոցի շրջանում առաջնային հատվածի վնասվածք, ներկա պահին քաղաքացուն տրամադրվում է առաջին բուժօգնությունը, քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար»,- գրել է Դանիելյանը։
Կարդացեք նաև՝Քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել. Եղբայրների գործով արդար դատ է պահանջում