21 դեկտեմբերի 2019 - 10:21 AMT
Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Արարողակարգային լուսանկարահանումից հետո ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարները մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված աշխատանքային ճաշին: Ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների առաջնորդները քննարկել են կառույցի շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։