ՀՀ ԶՈՒ սպառազինությունը համալրվել է «Տոր» պաշտպանության համակարգերով։
Այս մասին է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ինքնանկար համակարգերի հետ։
Ձեռք են բերվել 2019 թվականի արտադրության ՏՈՐ-Մ2ԿՄ մոդիֆիկացիայի համակարգեր։ Նրանց քանակը Փաշինյանը չի նշել։
Համակարգի առանձնահատկություններից է շարժման ընթացքում օդային թիրախներ հայտնաբերելու ու խոցելու հնարավորությունը, ինչը, մասնավորապես, թույլ է տալիս տեղաշարժվել պաշտպանել զորամիավորումների հետ ու պաշտպանել դրանք ընթացքում։