Զգուշավորության փուլը հայ-ռուսական հարաբերություններում հաղթահարված է: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին:
«Սկզբնական զգուշավորության փուլը հայ-ռուսական հարաբերություններում հեղափոխությունից հետո լիապես ավարտված է»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
«Ինչպես գրել էր իմ ռուս գործընկեր Կոնստանտին Կոսաչովը՝ կարող ենք արձանագրել, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե չեն տուժել, այլև ավելի են զարգացել», - ասել է նա: