27 դեկտեմբերի 2019 - 11:06 AMT
ՀՀ ԶՈւ-ն համալրվել է Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս, նրանց է ներկայացվել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները:

Այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Նշվում է, որ քննարկվել են նաև Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ հակաօդային պաշտպանության Օսա ԱԿ համալիրների խոշոր խմբաքանակ է ձեռքբերվել:

Վարչապետի խոսքով՝ Օսա ԱԿ-ն տեղում մոդեռնիզացվելով ձեռքբերած մյուս զինատեսակների հետ անխոցելի է դարձնում ՀՀ օդային սահմանները: