21 նոյեմբերի 2008 - 17:59 AMT
Թոոմաս Հենդրիկ Իլվես. Էստոնիան պատրաստ է այսուհետ էլ աջակցել Հայաստանին
Պաշտոնական այցով Թալինում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի հետ: Հանդիպմանը հիմնական ուշադրությունը հատկացվել էր իրադրությանը Հարավային Կովկասում: Էստոնիայի ղեկավարը հավանություն է տվել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ավելի սերտ դարձած Հայաստանի հարաբերություններին:
«Լինելով Եվրոպական միության անդամ եւ Եվրոպայի հանգստության մեջ շահագրգռված պետություն` Էստոնիան օժանդակում է անվտանգությանն ու կայունությանը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ այդ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,- ասել է նախագահ Իլվեսը:
Էստոնիայի նախագահը հաստատել է իր մտադրությունը` հետագայում եւս աջակցելու Հայաստանին, ինչպես նաեւ պատրաստակամությունը` Հայաստանի հետ զարգացման ընդհանուր նախագծերի անցկացման միջոցով համագործակցելու, հաղորդում է novosti.err.ee-ն: