ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Վարչապետն այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում և նաև տեսանյութ է հրապարակել։
«Ամանորի և Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այցելել ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»,-ասվում է գրառման մեջ: