6 հունվարի 2020 - 11:25 AMT
Հունվարի 6-10-ը տեղումներ չեն սպասվում

Հանրապետության տարածքում՝ հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կարող է գրանցվել մինչև +10 աստիճան տաքություն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +3․․․+5-ի սահմանում։