2020-ի հուլիսի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների, այդ թվում Հայաստանի ֆուտբոլիստները լեգիոներներ չեն համարվի Ռուսաստանում անցկացվող մրցումներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Այդ որոշումն ամրագրված է Ռուսաստանի սպորտի նախարարության համապատասխան հրամանում՝ «Ռուսաստանի հավաքականներում խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստների մասնակցության սահմանափակման հաստատման մասին»:
Այժմ Ռուսաստանի պրեմիեր լիգայում լեգիոներների սահմանափակում կա՝ մեկ թիմի կազմում օտարերկրացիների քանակը խաղադաշտում 6-ից ավելի չպետք է լինի: