27 հունվարի 2020 - 17:59 AMT
Բրայանթի ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառը հայտնի է

Հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանթի ուղղաթիռի կործանման պահին եղանակային պայմանները չեն համապատասխանել թռիչքների համար նախատեսված նվազագույն տվյալներին։ Այդ մասին հայտարարել է Լոս Անջելեսի ոստիկանոuթյան ներկայացուցիչ Ջոշ Ռուբենշտեյնը, գրում է «Վեդոմոստին»։

Մառախուղի պատճառով դեպարտամենտի ուղղաթիռները մինչև կեսօր թռիչքներ չեն իրականացրել։

Ավիավթարը եղել է տեղական ժամանակով առավոտյան 10։00-ին մոտ։ Բրայանթի հետ միասին ավիավթարում զոհվել է նրա 13-ամյա դուստրը՝ Ջիաննան, և ևս 7 մարդ։ Նրանք մեկնում էին երիտասարդական թիմերի բասկետբոլային հանդիպմանը։

41-ամյա Կոբի Բրայանթը 20 տարի անցկացրել է LA Lakers-ի կազմում` դառնալով ակումբի ու NBA պատմության ամենաարդյունավետ 3 խաղացողից մեկը։ Մահվանից 1 օր առաջ արդյունավետության ցանկում նրանից առաջ անցավ Լեբրոն Ջեյմսը, որը Բրայանթին չորրորդ հորիզոնական էր մղել, ինչի առթիվ էլ նա շնորհավորել էր Ջեյմսին թվիթերում։

Photo. Getty Images