Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:
ՀՀ ոստիկանությունից հաստատել են համացանցում տարածված տեղեկատվությունը, որ բերման են ենթարկել Նարեկ Մալյանին:
Ավելի վաղ քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել՝ գրելով, որ ձերբակալվել է ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը: Տեսանյութում երևում է, որ Մալյանին բերման են ենթարկում դիմակավորված անձինք: