Հայազգի դերասան Էնդի Սերքիսը (Սարգսյան), ով խաղում է «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարերում, Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի` BAFTA մրցանակ է ստացել կինոինդուստրիայում ավանդի համար:
Սերքիսին մրցանակը փոխանցել է լեգենդար դերասան Յան ՄակԿելլենը, ով նրա հետ միասին նկարահանվել է «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» ֆիլմաշարերում:
Փետրվարի 2-ին բրիտանական կինոակադեմիան հայտարարել է BAFTA մրցանակաբաշխության հաղթողների անունները:
Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» դրաման։ Տղամարդու լավագույն դերի համար մրցանակ է ստացել Հոաքին Ֆենիքսը՝ «Ջոկեր» ֆիլմի համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Ռենե Զելվեգերը «Ջուդի» ֆիլմի համար: