1 օգոստոսի 2002 - 22:34 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԱՐՄԻՄՊՈՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺՏՎԵԼ Է ՌԴ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
«Արմիմպորտ» ռուսաստանայն ընկերությունը օժտվել է ՌԴ-ում Հայաստանի առեւտրային ներկայացուցչի իրավասություններով: Այդպիսի որոշում է ընդունել այսօր ՀՀ կառավարությունը: «Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրա-տնտեսական հարաբերությունները գտնվում են զարգացման նոր փուլում, եւ երկրների միջեւ առկա է ապրանքաշրջանառության զգալի աճ, ինչով եւ պայմանավորված է ՌԴ-ում ՀՀ նոր առեւտրային ներկայացուցչության ստեղծման անհրաժեշտությունը»,- ասվել է կառավրության նիստի ընթացքում: Նշենք, որ «Արմիմպորտ» ընկերությունը կկառավարի հայկական արտադրանքի առեւտրա-ցուցադրական կենտրոնի գործունեությունը Մոսկվայի Համառուսաստանյան ցուցադրական կենտրոնի տարածքում, որը կսկսի գործել ընթացիկ տարվա հոկտեմբերից: