5 փետրվարի 2020 - 13:26 AMT
Իսպանական Օնտինյենտը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հունվարի 30-ին Իսպանիայի Օնտինյենտի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հիմք ընդունելով Վալենսիայի «Արարատ Հայկական միության» միջնորդագիրը: Այդ մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանատունը:

Օնտինյենտի քաղխորհուրդը դատապարտել է Օսմանյան կայսրության իրականացված աննախադեպ հանցանքը մարդկության դեմ և ներկայիս Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը։

Նիստին ելույթ են ունեցել «Արարատ Հայկական միության» ներկայացուցիչները՝ նախագահ Արարատ Ղուկասյանի և Օնտինյենտում միության ներկայացուցիչ Լիլիթ Մալխասյանի գլխավորությամբ։

Իսպանիայի 30-ից ավելի քաղաք և 5 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: