Փետրվարի 7-ին` ժամը 16:50-ի սահմաններում, Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում, պայմանագրային 4 զինծառայող է մնացել ձնահյուսի տակ։
Ըստ ՊՆ-ի` ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում գտել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողների դիերը. նրանք են` շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանը (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանը (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանը (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018-ից, Սյունիքի ՄԶԿ):
Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Նա մարմնական թեթև վնասվածքներ է ստացել, առողջական վիճակը բավարար է։
Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում։