8 փետրվարի 2020 - 15:04 AMT
Շաբաթն առաջնագծում․ Հայերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց

Փետրվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը մոտ 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։