3 դեկտեմբերի 2008 - 13:59 AMT
ՀՀ ԱԳՆ. Հելսինկիում Ղարաբաղի վերաբերյալ հռչակագիր չի ստորագրվելու
ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի գագաթնաժողովում Հելսինկիում Ղարաբաղի վերաբերյալ հռչակագիր չի ստորագրվելու: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը:
Տ.Բալայանը հաղորդել է նաեւ, որ Հայաստանի արտգործնախարարն առանձին հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, սակայն հանդիպումների ձեւաչափը դեռեւս որոշված չէ:
Նախօրեին մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում հռչակագիր կստորագրվի Ղարաբաղի վերաբերյալ:
Դեկտեմբերի 4-5 Հելսինկիում տեղի կունենա ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի հերթական տարեկան նիստը: