Չինական Ուհանի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով խստացրել են քաղաքում գործող կարանտինի ռեժիմը՝ փետրվարի 14-ից սահմանափակումներ են գործում թաղամասերից քաղաքացիների դուրս գալու համար, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
Ըստ նոր կանոնների` քաղաքի մի մասից մյուսը գնալու համար պետք է անցնել միակ անցակետով, որտեղ ջերմաչափում են անում։ Իշխանությունները հատուկ շեշտել են, որ անցակետով անցնելու համար ծանրակշիռ հիմքեր պետք է լինեն։ Բացառություն կարվի միայն այն քաղաքացիների համար, ում հարկ կլինի քաղաքի այլ թաղամաս գնալ բժիշկների ցուցումով։
Միջոցների խստացումն իրականացվում է հիվանդության հետագա տարածումը կանխելու համար։
Փետրվարի 15-ի տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսից ավելի քան 1500 մարդ է մահացել, որոնցից 143-ը` վերջին 24 ժամում։
Ըստ վերջին տվյալների` Հուբեյ նահանգում ավելի քան 54,000 վարակված կա, ապաքինվել է 4775 մարդ։