4 դեկտեմբերի 2008 - 19:02 AMT
Թուրքիան շարունակում է պայմաններ առաջադրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն այն բանից հետո, երբ «Հայաստանը վերականգնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Այդ մասին հայտնել է Թուրքիայի առեւտրի նախարար Քուրշադ Թուզմենը: «Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բացել սահմանը եւ զարգացնել տնտեսությունը: Մենք դեմ չենք դրան: Տնտեսական կապերի զարգացումը լավ կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»,- հայտնել է Թուրքիայի առեւտրի նախարարը` ելույթ ունենալով Բաքվի թուրք-ադրբեջանական ֆորումում, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը: