5 դեկտեմբերի 2008 - 13:21 AMT
Հելսինկիում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
Հելսինկիում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: ՀԱՊԿ անդամ պետությունները ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստում հանդես կգան միասնական դիրքորոշմամբ Եվրոպական անվտանգության նոր պայմանագրի հարցում: Այդ մասին Հելսինկի մեկնելուց առաջ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում տեղի կունենա նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ կմշակվի համաձայնեցված դիրքորոշում Եվրոպական անվտանգության նոր պայմանագրի վերաբերյալ: Կազմակերպության անդամ պետություններն սեպտեմբերին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում արդեն իսկ սատարել են Եվրոպական անվտանգության պայմանագիր մշակելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը, ինչը գրանցվել է ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանի հռչակագրում: Նոյեմբերին, երբ ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդակցություններ անցկացվեցին ՀԱՊԿ Քարտուղարությունում, այս դիրքորոշումը հաստատվեց եւս մեկ անգամ»,-ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի ինչպես ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին, այնպես էլ կազմակերպության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: