5 դեկտեմբերի 2008 - 14:26 AMT
Բաքվում գտնում են, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը եւ «պահպանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»
Ադրբեջանին հարկավոր է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորում, որը հաշվի կառնի բոլոր կողմերի շահերը եւ «կպահպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», այսօր Հելսինկիում ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը` ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում:
Մոսկվայում նոյեմբերի 2-ին ստորագրված համաձայնագիրը լավ հիմք է հակամարտության կարգավորման համար, սակայն կրակի դադարեցման մասին բանաձեւը բավական չէ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
«Հակամարտությունը քաղաքական կարգավորման կարիք ունի, որը հաշվի կառնի բոլոր կողմերի շահերը»,-ասել է Մամեդյարովը: Ղարաբաղյան հակամարտությունը, նրա խոսքերով, անկայունության աղբյուրներից մեկն է, ուստի ԵԱՀԿ-ն պետք է առավելագույն ջանքեր գործադրի նրա կարգավորման համար, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: