Հարավային Կորեայում ևս 100 մարդ է վարակվել կորոնավիրուսով, նրանց ընդհանուր թիվը հասել է 204-ի, փոխանցում է Time-ը:
Մեծ մասը կենտրոնացած են հարավարևելյան Դեգու քաղաքում և մտավախություն կա, որ վարակի բռնկումը կարող է վերահսկողությունից դուրս գալ՝ սպառնալիք դառնալով տարածաշրջանի առողջապահական համակարգի համար:
2.5 մլն բնակչություն ունեցող Դեգուի քաղաքապետը հորդորել է բնակիչներին մնալ տանը և հնարավորության դեպքում պաշտպանիչ դիմակներ կրել նաև շենքերում:
Մայրաքաղաք Սեուլի կենտրոնում իշխանությունն արգելել է բազմամարդ հավաքները և փակել հանրային զբոսայգին՝ խուսափելու համար վիրուսի հավանական տարածումից:
Կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել նաև երկրի զինված ուժերում:
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 75,000-ի, 2200 մարդ արդեն այդ երկրում մահացել է վիրուսից: