Մարզիկ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) 2019-ի աշխարհի լավագույն ծանրորդների վարկանիշում, ասվում է IWF-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ֆեդերացիան 2019-ի աշխարհի լավագույն ծանրորդի կոչման քվեարկություն էր սկսել:
2019-ին Մարտիրոսյանը համաշխարհային նորռեկորդ է սահմանել և ոսկի նվաճել սեպտեմբերին Թաիլանդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում:
Նա բարձրացրել է 429 կգ և աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվել։
Առաջին տեղում վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն է:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարտիրոսյանը կարժանանա Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին, քանի որ չեմպիոն հռչակված Ռուսլան Նուրուդդինովի 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել: