6 դեկտեմբերի 2008 - 14:07 AMT
Պատրիկ Դեվեջյանը գլխավորել է Ֆրանսիայի տնտեսության խթանման ծրագրի իրականացման նախարարությունը
Ֆրանսիայի «Միություն հանուն ազգային շարժման» (UMP) իշխող կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Պատրիկ Դեվեջյանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի կողմից նշանակվել է ազգային տնտեսության խթանման ծրագրի իրականացման գծով նախարար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Նախարարության հիմնական նպատակն է դառնալու աջակցությունը փոքր եւ միջին բիզնեսին: Ազգային տնտեսության խթանման երկամյա ծրագրի իրականացմանը հատկացված է 26 մլն եվրո: «Այդ ծրագիրը առողջ մտահղացում է: Ես այդ պաշտոնում աշխատելու եմ ողջ ոգեւորությամբ, բայց եւ զգուշությամբ»,- հայտնել է Պատրիկ Դեվեջյանը:
Պատրիկ Դեվեջյանը հայտնել է իշխող կուսակցությունից իր հեռանալու մասին: Կուսակցության ղեկավարի պաշտոնում նրա հաջորդին կհայտարարեն հաջորդ տարվա հունվարի 24-ին:
Տնտեսական վերելքի գծով ծրագրի իրականացումն օրերս առաջարկեց Նիկոլյա Սարկոզին: Նրա խոսքերով, այդ ծրագիրը թույլ կտա արագացնել Ֆրանսիայի մոդերնիզացումն ու մրցունակությունը: