6 դեկտեմբերի 2008 - 15:21 AMT
Ուկրաինան Հայաստանի ամենակարեւոր առեւտրա-տնտեսական գործընկերներից մեկն է
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի նախկին վարչապետ, Ռեգիոնների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչին: Նա Հայաստան է ժամանել 1988թ. երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում:

Վիկտոր Յանուկովիչը 1988թ. ղեկավարել է «Դոնբաստրանսռեմոնտ» արտադրական միավորումը, որը երկրաշարժից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել փրկարարական եւ վերականգնողական աշխատանքներին:

Հանրապետության նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Վ. Յանուկովիչին` Սպիտակ քաղաքի վերականգնմանը մասնակցելու համար:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման ընթացքը: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Ուկրաինան Հայաստանի կարեւորագույն առեւտրա-տնտեսական գործընկերներից մեկն է: Կողմերը հատկապես մեծ նշանակություն են տվել հումանիտար ոլորտում, մշակույթի, գիտության բնագավառում առկա ներուժի ամբողջական իրացմանը: Նրանք ընգծել են նաեւ ուկրաինահայ համայնքի առանձնահատում դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: