25 փետրվարի 2020 - 12:22 AMT
Չինաստանում կորոնավիրուսի պատճառով արգելել են ուտել վայրի կենդանիների միս

Համաչինական ժողովրդական ներկայացուցիչների հանձնաժողովն արգելել է երկրում վայրի կենդանիների վաճառքը, հայտարարել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը, փոխանցում է Life.ru-ն:

Որոշումն ուժի մեջ է մտել ընդունման օրից: Չինաստանի իշխանությունը մտադիր է արմատախիլ անել երկրում վայրի կենդանիների միսը որպես սնունդ օգտագործելու սովորությունը:

Որոշումը պայմանավորված է մսից փոխանցվող հիվանդությունների տարածման հետ: Գիտնականների վարկածով՝ հենց այդպես էլ սկսել է կորոնավիրուսը: Ենթադրվում է, որ վիրուսի առաջին «կրողը» չղջիկ է եղել:

Վերջին մեկ օրում Չինաստանում կորոնավիրուսից 150-ից ավելի մարդ է մահացել: Երկրում հիվանդությունից մահերի թիվը հասել է մոտ 2592-ի: Վարակվածների ընդհանուր թիվը մոտ 77,150 է: