25 փետրվարի 2020 - 16:30 AMT
Իրաքի Քիրքուք նահանգում 4 մարդու մոտ կորոնավիրուս են գտել

Իրաքի Քիրքուք նահանգում 4 մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այդ երկրի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նրանք նույն ընտանիքի 4 անդամ են, ովքեր վերադարձել են հարևան Իրանից, փոխանցում է Rudaw.net-ը:

Վիրուսի առաջին դեպքն Իրաքում հաստատվել է փետրվարի 24-ին, երբ իրանցի մեկ ուսանողի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

Իրաքը և Քրդստանը փակել են իրենց սահմանն Իրանի հետ և դադարեցրել ավիահաղորդկացությունը: Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը դադարեցրել, իսկ օդայինը սահմանափակել է նաև Հայաստանը: Պաշտոնական վերջին տվյալով՝ Իրանում վարակի 95 դեպք կա, 15 մարդ է մահացել:

Photo. AFP