26 փետրվարի 2020 - 11:08 AMT
Էրդողան. ԼՂ հիմնահարցը նաև Թուրքիայի խնդիրն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է, փոխանցում է Moscow-Baku.ru-ն:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեզ համար այնպիսի հարց է, ինչպիսին և Ադրբեջանի: Մեր ցանկությունն է հասնել այնպիսի կարգավորման, որը կերաշխավորի Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Իլհամ Ալիևն էլ ասել է, թե Ադրբեջանի իշխանությունը և ժողովուրդը մշտապես սատարում են Թուրքիային ու հավելել՝ իրենց միությունը հավերժ է:

Էրդողանը մեկօրյա այցով Բաքվում էր՝ մասնակցելու թուրք-ադրբեջանական ռազմավարական գործակցության բարձր մակարդակով խորհրդի 8-րդ նիստին: