Էջմիածնի քաղաքապետարանն արդեն գնել և քաղաքի նորապսակներին է նվիրել ադամանդե քարերով ոսկե մատանիներ, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
Նա անդրադարձել է մամուլի հրապարակումներին, որտեղ նշվում էր, թե քաղաքապետարանը պատրաստվում է ադամանդե քարով 5 ոսկե մատանի գնել:
Քաղաքապետը նշել է, որ նվերներն արվել են փետրվարի 13-ին՝ Տյառնընդառաջի տոնակատարության շրջանակում:
«Մատանիները ստացած զույգերը կփաստեն, որ դրանք ճոխ և թանկարժեք չեն. ավելի շատ ունեն սիմվոլիկ նշանակություն և փոքրիկ ուշադրություն են քաղաքապետարանի կողմից»,- հայտարարել է Գասպարյանը: