26 փետրվարի 2020 - 14:40 AMT
«Հոֆենհայմի» հարձակվող Ադամյանն այս մրցաշրջանում կարող է այլևս չխաղալ

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չի կարողանա խաղալ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար, բայց, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չեմ կարողանա խաղալ»,- ասել է Ադամյանը:

Հայ հարձակվողը Բունդեսլիգայի խաղերից մեկի ժամանակ աջ կոճի վնասվածք էր ստացել: Փետրվարի 25-ին նա վիրահատվել էր: