9 դեկտեմբերի 2008 - 16:56 AMT
ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները հաստատել են Արեւելյան գործընկերության քաղաքականությունը
Եվրամիության երկրների արտգործնախարարները հաստատել են Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված Արեւելյան գործընկերության քաղաքականությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը, հայտնել է արտաքին կապերի եւ հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները: Դեկտեմբերի 8-ին ԱԳՆ ղեկավարները համապատասխան քոմյունիքե են նախապատրաստել, որը ներկայացվելու է դեկտեմբերի 11-12-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական գագաթաժողովին ԵՄ երկրների կառավարությունների եւ պետությունների ղեկավարների հաստատման համար:
Եվրահանձնաժողովը Արեւելյան գործընկերության քաղաքականությանը մասնակցելու առաջարկ է արել վեց հետխորհրդային երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային: Ասոցիացման մասին նոր համաձայնագրերը, որոնք նույնանալու են նախքան 2004թ. ԵՄ ընդլայնումը Լեհաստանի եւ Լիտվայի հետ ստորագրված նման փաստաթղթերին, միեւնույն ժամանակ չեն պարունակելու ապագայում Եվրամիությանը միանալու խոստումներ:
Նախագծով նախատեսված է, որ 2009թ. հունիսին պետք է կայանա Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որպեսզի սկսեն ԵՄ նոր քաղաքականությունը: ԵՄ անդամ երկրների եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների նիստերը պետք է անցակցվեն ամեն գարնանը, իսկ նախարարական հանդիպումների նախապատրաստման համար «բարձրագույն պաշտոնական անձանց» նիստերը` տարին երկու անգամ: Արեւելյան գործընկերությունը նաեւ նախատեսում է ԵՄ ծախսերի աճ` ի օգնություն արեւելյան գործընկեր երկրներին` մինչեւ 2013թ. երկու անգամ եւ մինչեւ 2020թ. 3,3 անգամ: Ծախսերի աճը կազմելու է 2,1 մլրդ եվրո` առանց 75 մլն. եվրոյի կորուստի հաշվարկի, որը տեղի կունենա անցագրերի արժեքի վերացման արդյունքում: