2 մարտի 2020 - 17:24 AMT
PlayStation 5-ի բնութագրերը հաստատվել են

Ամերիկյան GameStop մանրածախ ցանցը հաստատել է PlayStation 5-ի բնութագրերը: Համապատասխան էջը հեռացվել է կայքից, սակայն պահպանվել է Google-ում, գրում է Lenta.ru-ն:

Նկարագրության մեջ թվարկվում են սարքի առանձնահատկությունները: Օրինակ, հիշատակվում է արտադրողականության բարելավումը, PlayStation 4-ի հետ համատեղելիությունը և դրա համար նախատեսված բովանդակության գործարկումը, խաղերն ինչպես սկավառակից, այնպես էլ համացանցով գործարկելու հնարավորությունը:

Նոր սերնդի սարքը 8К տեսանյութերի աջակություն կունենա, եռաչափ հնչեղություն և ճառագայթների հետագծման գործառույթ: PlayStation 5-ը կունենա AMD 8-միջուկանի չիպ և SSD կուտակիչ:

Վաճառողը նաև հստակեցրել է, որ կոնսոլը կունենա DualShock 5 կոնտրոլեր և վիբրացիայի թարմացված մեխանիզմ, որը հակադարձ կապը խաղացողի և կոնսոլի միջև «առավել իրատեսական և գրավիչ» կդարձնի:

Սարքի գնի և վաճառքում հայտնվելու ժամկետի մասին հստակ տեղեկատվություն չկա: GameStop-ը նշում է, որ PlayStation 5-ը կներկայացվի մինչև տարեվերջ: