Կորոնավիրուսի տարածման ամենավտանգավոր օջախներն են Հրվ. Կորեան, Իրանը, Իտալիան և Ճապոնիան, սակայն բոլոր երկրների համար էլ վիրուսի վտանգ կա, հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, փոխանցում է Reuters-ը:
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում գրեթե 9 անգամ կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր են գրանցվել Չինաստանի սահմանից դուրս:
Նա ասել է, որ կորոնավիրուսի կանխումը հնարավոր է, իսկ «զսպման քաղաքականությունը» պետք է գերակայություն լինի բոլոր երկրների համար:
Գեբրեիսուսի խոսքով՝ Չինաստանից դուրս գրանցված 8739 դեպքի 81%-ն արձանագրվել է նշված 4 երկրում:
ԱՀԿ-ից հայտնել են, որ աջակցում են Իրանին՝ 100,000 դիագնոստիկ թեստեր և 15,000 բուժաշխատողի համար հատուկ հանդերձանք հատկացնելով: