Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 5 մլն եվրո կտրամադրեն Իրանին կորոնավիրուսի հետևանքով առաջացող թոքաբորբի դեմ պայքարելու համար: Այդ մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, գրում է Deutsche Welle-ն:
Գումարը կհատկացվի Իրանին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ մյուս կազմակերպությունների միջնորդությամբ: Բացի այդ, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան օդային կապի միջոցով լաբորատոր սարքավորումներ կուղարկեն Իրան՝ կորոնավիրուսի ախտորոշման համար, ինչպես նաև պաշտպանիչ հագուստ և ձեռնոցներ:
Մարտի 3-ի տվյալներով Իրանում ախտորոշվել է կորոնավիրուսի 1501 դեպք, 291-ն ապաքինվել են: Արձանագրվել է մահվան 66 դեպք: