4 մարտի 2020 - 14:16 AMT
2022-ին Ford-ն էլ.շարժիչով բեռնատար ֆուրգոն կարտադրի

Ամերիկյան Ford ավտոմոբիլային ընկերությունը հայտարարել է 2022-ին նոր Transit էլեկտրամեքենա թողարկելու պլանների մասին, փոխանցում է Engadget-ը:

Նոր մեքենան համալրված կլինի կոմերցիոն գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ պարագաներով: էլեկտրական շարժիչով նոր բեռնատար ֆուրգոնը կօգնի սեփականատիրոջը շարունակել իր ընկերության կայուն աճը:

Սկզբում բեռնատար ֆուրգոնը կներկայացվի ԱՄՆ-ում և Կանադայում:

Ֆուրգոններն ընկերության արտադրանքի մեծ մասն են զբաղեցնում. Ford-ի բեռնատարների և ֆուրգոնների վաճառքը 2015-ից սկսած՝ աճել է 33%-ով:

Ford-ը մինչ այս թողարկել է երկու էլ.մեքենա՝ F-150 և Mustang: Ինչպես Mustang Mach-E-ին, այնպես էլ նոր Transit-ին հասանելի կլինի FordPass լիցքավորման ցանցը: