10 դեկտեմբերի 2008 - 14:55 AMT
Մադլեն Օլբրայթ. Ողջ աշխարհն է համաձայն, որ ցեղասպանությունն անթույլատրելի է, սակայն ցեղասպանություններն շարունակվում են
Ցեղասպանությունն անընդունելի է: Նրա առաջին ծիլերը կարելի կանխավ հայտնաբերել եւ կանխել: Այդ մասին այսօր Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը:

Մ.Օլբրայթի եւ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Քոենի մամլո ասուլիսը նվիրված էր ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի ընդունման 60-ամյակին:

Օլբրայթն ու Քոենը ԱՄՆ-ի Ցեղասպանության նպատակային խմբի համանախագահներն են: Նրանք հաղորդել են, որ օրերս իրենց խումբը զեկույց է ներկայացրել, որտեղ կոչ է արել ԱՄՆ նոր վարչակազմին ցեղասպանությունների կանխումը հայտարարել արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնայնություններից մեկը: Խումբը նաեւ առաջարկել է ստեղծել հատուկ միջգերատեսչական մեխանիզմ բարձր մակարդակով ցեղասպանությունների կանխման նպատակով` տեղերում իրավիճակի զարգացումներին հետեւելու միջոցով, ինչպես նաեւ տարեկան ցեղասպանությունների կանխման համար հատկացնել 250 ԱՄՆ դոլար:

«Ողջ աշխարհն է համաձայն, որ ցեղասպանությունն անթույլատրելի է, սակայն ցեղասպանություններն ու մարդկանց զանգվածային սպանությունները շարունակվում են: Մենք հավատում ենք, որ ցեղասպանությունները հնարավոր է կանախել...»,-հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: