6 մարտի 2020 - 11:03 AMT
ՀՀ ԶՈւ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխել. 1 զինծառայող թեթև վիրավորվել է

Մարտի 6-ի առավոտյան՝ ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել:

Դիրքապահ անձնակազմի գործողությունների շնորհիվ հակառակորդը՝ կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրքեր, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորվել է մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ գերատեսչության՝ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: