Եվրոպայում Վրաստանին վերաբերվում են պակաս հիացական եւ, համապատասխանաբար, առավել համարժեք, քան ԱՄՆ-ում
Կա բավականին էական տարբերություն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջեւ Վրաստանի հանդեպ մոտեցումներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Թբիլիսիի Զարգացման եւ համագործակցության կենտրոնի Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Իվլիան Խայնդրավան: Նրա խոսքերով, եթե ԱՄՆ-ում ողջունեցին վարդերի հեղափոխությունը, եթե նախագահ Բուշը դեռեւս 2005թ. մայիսին շտապեց Վրաստանն անվանել «ժողովրդավարության փարոս», եւ մինչ իր նախագահական ժամկետի ավարտը ԱՄՆ-ի քաղաքականությունը դարձրեց այդ հապճեպ արված հաճոյախոսության յուրօրինակ պատանդը, ապա Եվրոպայի վերաբերմունքը Վրաստանի հանդեպ այդքան հիացական չէր եւ, համապատասխանաբար, առավել համարժեք էր: «Սակայն, բանը նրանում է, որ դեռահասի քաղաքական տարիքում գտնվող Սահակաշվիլին իր թիմի հետ հակվեց դեպի Վաշինգտոն, որտեղ նրան ծափահարում էին, այլ ոչ թե այնտեղ, ուր նրա որոշ բարեփոխական քայլերի գովասանքի հետ մեկտեղ լսվում էր նաեւ քննադատություն մի շարք հակաժողովրդավարական կամ բացահայտ ավտորիտար նկրտումների հասցեին: Ես ի նկատի ունեմ Բրյուսելը: Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ արմատավորվեց զգալի դիսբալանս ձգողականության երկու կենտրոնների միջեւ` պատրանք ստեղծվեց, թե ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմը ցանկացած դեպքում կօգնի, առաջ կտանի, դուրս կքաշի, «կպաշտպանի» ամեն, նույնիսկ աղաղակող դեպքում, այն դեպքում երբ եվրոպացիները, առավելապես «հին Եվրոպայի» երկրները տրամաբանելու են արժեքների, խնդիրների, ռիսկերի մասին եւ փորձում են պայմաններ դնել»,-ասել է Խայնդրավան:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ