7 մարտի 2020 - 14:05 AMT
«Արսենալի» մարզիչ. Մխիթարյանը կարող է վերադառնալ

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ կարող է ապագա ունենալ Լոնդոնի «Արսենալում», հայտարարել է թիմի մարզիչ Միկել Արտետան, փոխանցում է Goal-ը:

Նա նշել է, որ Մխիթարյանն իրեն միշտ էլ դուր է եկել: Մարզչի խոսքով՝ հայ ֆուտբոլիստը կարող է խաղալ ցանկացած թիմում, երբ իր լավագույն մարզավիճակում է: Նա հայտնել է, որ հետևում են Մխիթարյանի խաղին՝ ճիշտ որոշում կայացնելու համար:

Արսենալի գլխավոր մարզիչը հնարավոր է համարել Մխիթարյանի վերադարձն իր թիմ՝ նաև ֆուտբոլիստի՝ Իտալիայում ցուցադրած արդյունքից հետո. 17 խաղում Մխիթարյանն իտալական «Ռոմայի» կազմում 6 գոլ է խփել և գոլային 3 փոխանցում կատարել:

Մխիթարյանը լոնդոնյան թիմ էր տեղափոխվել 2018-ին, այժմ նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: