«Եվրոպացիներն երբեմն ասում են ոչ այն, ինչ մտածում են, եւ ինչ հարկավոր էր ասել իրականում: Չեմ քննարկի այն հարցը, թե արժե Վրաստանին MAP տրամադրել թե ոչ: Սակայն եթե որոշվեց չտրամադրել, ուրեմն հարկ է ասել, թե ինչու»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Թբիլիսիի Զարգացման եւ համագործակցության կենտրոնի Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Իվլիան Խայնդրավան: Նրա խոսքերով, պատճառները կարող են շատ լինել: «Վրաստանում ժողովրդավարության նման վիճակում ամոթ է նրան ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրել: Վրաստանում որոշումների կայացման նման կարգի արմատավորման պայմաններում, վտանգավոր է նման երկիր ունենալ ՆԱՏՕ-ում, քանի որ, հայտնի չէ, թե երբ եւ ինչ կփչի նրանց խելքներին, ով որոշում է կայացնում: Այդ պատճառաբանումների ցուցակը կարելի է շարունակել...»,-ասել է քաղաքագետը:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ