9 մարտի 2020 - 14:16 AMT
Ծեծված 13-ամյա աղջկա գիտակցությունը թեթև ակտիվացել է. Բառեր է արտաբերել

Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկը մարտի 9-ի առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Նրա խոսքով՝ մարտի 8-ից երեխան սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը,սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր։

Մարտի 5-ին կենցաղային վեճի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Կինը մահացել էր, երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Կնոջն ու նրա դստերը ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել էր: