11 դեկտեմբերի 2008 - 16:36 AMT
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը «դրական արդյունքի չի բերի», պնդում են Բաքվում
«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը «դրական արդյունքի չի բերի»,- հայտնել է Ադրբեջանի Ազգային Անկախության Կուսակցության (ԱԱԱԿ) առաջնորդ Էթիբար Մամեդովը: Նրա խոսքերով, Վրաստանի վերջին իրադարձությունները, Ռուսաստանի հետ երկաթուղային ճանապարհի փակումը հանգեցրին նրան, որ Հայաստանը հայտնվեց մեկուսացման մեջ:

«Իմ տեսակետից, նման իրադրության մեջ նպատակահարմար չէ հանդես գալ այդ երկրի հետ որեւէ հարաբերությունների ամրապնդման նախաձեռնությամբ: Բացի այդ, ես չեմ կարծում, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է ինչ-որ կերպ օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Ստեղծված իրադրության մեջ Ադրբեջանի կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, որպեսզի ինչ-որ կերպ ազդի իրադրության վրա»,- նշել է Է.Մամեդովը, հաղորդում է Day.az-ը: