Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի՝ թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի գահակալությունը (որը պետք է կայանա ներկայիս թագավորի մահվան կամ անգործունակ դառնալու պարագայում) կանխելել փորձած 2 անդամ է ձերբակալվել, տեղեկությունը The Guardian-ին երեք աղբյուր հաստատել է:
Մարտի 6-ին ձերբակալվածներից մեկը ներկայիս թագավորի եղբայր, արքայազն Ահմեդ բին Աբդուլ Ազիզն է, մյուսը՝ նախկին թագաժառանգ Մուհամմադ բին Նայեֆը:
Նրանց ձերբակալումը ղեկավարել է թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը, որին նրանք մեղադրում են հավատարմության խորհրդի միջոցով ընդունված կարգը շրջանցելու փորձ կատարելու մեջ:
Հավատարմության խորհուրդը 2007 թվականին հիմնադրված մարմին է, որն ապահովում է իշխանության սահուն անցում՝ թագավորի կամ թագաժառանգի մահվան դեպքում:
Middle East Eye պարբերականը վերջերս հաղորդել էր, որ Մոհամեդ բին Սալմանը պատրաստվում է դառնալ Սաուդյան Արաբիայի թագավորը՝ չնայած իր հայրը՝ ներկայիս թագավորը, դեռ ողջ է:
Ըստ աղբյուրի՝ թագաժառանգը պատրաստվում է Հավատարմության խորհրդի միջոցով իր հորն անգործունակ ճանաչել, քանի որ նրա մոտ Ալցհայմերի հիվանդություն են հայտնաբերել, և այդպիսով դառնալ Սաուդյան Արաբիայի նոր թագավորը:
Մոհամեդ իբն Սալմանը թագի օրինական ժառանգ էր ճանաչվել 2017-ին: Հավատարմության խորհրդի 34 ձայնից 31-ով Մոհամեդ բին Նայեֆը զրկվել էր այդ տիտղոսից:
Ենթադրվում է, որ արքայազն Ահմեդը եղել է որոշման հետ չհամաձայնողներից մեկը և քննադատության է ենթարկել երիտասարդ թագաժառանգին: Նա և Մոհամեդ բին Նայեֆը մեղադրվում են պետական դավաճանության մեջ՝ չնայած Ռիադում հնչել են նաև կարծիքներ, որ այդ խիստ մեղադրանքը կարող է մեղմվել:
Աղբյուրներից երկուսը նշել են, որ արքայական ընտանիքի ավագ անդամները փորձել են արքայազն Ահմեդին նշանակել որպես Հավատարմության խորհրդի ղեկավար. այդ պաշտոնն այժմ թափուր է: Այս քայլը փաստացի նրան կարող էր ավելի մեծ իշխանություն տալ: