12 դեկտեմբերի 2008 - 13:41 AMT
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա 2009 թվականի սկզբի՞ն
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի կունենա 2009 սկզբին, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Հանդիպման ճշգրիտ օրն ու վայրը դեռեւս համաձայնեցված չեն, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

Բանակցություններ վարելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Հելսինկիում` ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-4-ին:

Վերջին անգամ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հանդիպել են նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ: