11 մարտի 2020 - 13:15 AMT
2019-ին հայաստանցիները Վրաստանում $14,3 մլն են ներդրել

2019-ին Հայաստանի ներդրումները Վրաստանում կազմել են մոտ $14,3 մլն՝ 2018-ի համեմատ աճելով 68,5%-ով:

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2018-ին ՀՀ-ից ներդրումները կազմել են $9.8 մլն:

2003-ից սկսած՝ ՀՀ-ն Վրաստանում ամենաշատ ներդրումներ կատարել է 2010-ին՝ $19.5 մլն, վերջին 10 տարում Հայաստանը Վրաստանում ներդրել է մոտ $94 մլն:

Վրաստանում ամենախոշոր ներդրումները 2019-ին կատարել են Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Ադրբեջանը, Իռլանդիան: