14 մարտի 2020 - 22:01 AMT
Նախարար. Եվս 2 թեստի արդյունք դրական էր, 20 հիվանդ կա

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նրա` ևս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը` դրական: Դրանք ևս կապված են Էջմիածնի հայտնի դեպքի հետ:

«Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ», - նշել է Թորոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մոտ 200 մարդ է մեկուսացված։