16 մարտի 2020 - 15:33 AMT
ՀՀ և ՌԴ միջև ուղևորափոխադրումները 2 շաբաթով կսահմանափակվեն

Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:

Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Երկու երկրի քաղաքացիների վերադարձը կապահովվի: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի ավելացմամբ պայմանավորված Հայաստանում առաջարկվում է արտակարգ դրություն սահմանել։

Մարտի 16-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն արդեն բուժվել է: