17 մարտի 2020 - 10:34 AMT
Թեժ գծեր՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում

Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում գործում են թեժ գծեր:

Հայկական միասնական տեղակատվական կենտրոնը փոխանցել է մի շարք երկրներում գործող թեժ գծերի հեռախոսահամարները, որոնք հասանելի են նաև Viber, WhatsApp հավելվածներով:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի կեսգիշերի դրությամբ, երկրում վարակի 52 դեպք կա, որոնցից մեկն առողջացել է։ 400-ից ավելի քաղաքացի մեկուսացվել է վիրուսի կասկածանքով։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից