17 մարտի 2020 - 13:52 AMT
Հայաստանն օլիմպիական 4-րդ ուղեգիրն է նվաճել

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Լոնդոնում միջազգային վարկանիշային մրցաշարում։

Նա 52 կգ քաշային կարգում հաղթել է Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանին։

Մարզիկն օլիմպիական ուղեգիր նվաճած հայաստանցի 4-րդ մասնակիցն է, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը։

Հաղթանակ է տարել նաև Արման Դարչինյանը (75 կգ)։

Մարտի 16-ը մրցաշարի վերջին օրն էր։ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ մրցումները դադարեցվել են կորոնավիրուս համաճարակի պատճառով։